Նախագծերի ներկայացում Աշտարակում

Փետրվարի 23-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի 9-ից 12-րդ դասարանի սովորողները այցելեցին Աշտարակ քաղաքի «Վարդգես Պետրոսյանի» անվան հիմնական դպրոց՝ ներկայացնելու կրթահամալիրում ընթացիկ նախագծերը։ Խոսեցինք «Վիքիմեդիա», «Մանչուկ TV» և այլ նախագծերի գործունեության մասին։ Ներկայացվեց պրեզենտացիա, որին կարող եք ինքներդ ծանոթանալ այստեղ և առաջարկվեց միանալ մեր նախագծերին՝ ավելացնելով իրենցը։ Հանդիպման վերջում հյուրընկալ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները խոսեցին իրենց տպավորություններից և կատարեցին իրենց առաջարկ-նկատառումները։

Նախագծերի ծանոթացումից հետո իրականացվեց հայրենասիրական պարուսուցում, որի արդյունքում կենդանի երաժշտության ներքո պարեցինք։ Ապա իջանք դպրոցի հարակից տարածքում գտնվող քարափների մոտ և արտասանեցինք Թումանյանական տողեր՝ նվիրված իր օրերին։ Ընթացքը նկարահանվեց, հեռարձակվեց և լուսաբանվեց։

Ջերմ հրաժեշտից հետո շարժվեցինք դեպի Էջմիածնի Գայանե եկեղեցի, որտեղ շրջագայելուց հետո ճաշեցինք։ Շրջանավարտներով նկարահանեցինք «Ես եմ» նախագծի տեսահոլովակները։ Վերադարձանք կեսօրին, որպեսզի հասցնենք մասնակցել մեդիաուրբաթին։

  • Պատումը՝ Արման Մարտիրոսյանի, Անահիտ Զաքարյանի, Սիրուշիկ Սահակյանի

unnamed (6)

 

Leave a comment